Рубрика: Պատմություն 10

Կիլիկյան Հայաստանը․ Հայկական պետականության առաջացումը Կիլիկիայում

  • Որտե՞ղ է Կիլիկիան և աշխարհագրական ի՞նչ շրջանների է բաժանվում։

Կիլիկիան Փոքր Ասիայի հարավ-արևելքում էր։ Միջերկրական ծովի առափնյա շրջաններից նրա տարածքը հյուսիսում հասնում էր մինչև Տավրոսի լեռները, արևելքում՝ անցնում Ամանոսի լեռներով։ Այս սահմանների միջև ընկած տարածքը բաժանված էր երեք մասի։ Հյուսիս-արևելքը, որտեղ կան բազմաթիվ լեռնային զանգվածներ, կոչվում է Լեռնային Կիլիկիա։ Հարավարևելյան շրջանը հայտնի է դաշտային Կիլիկիա անունով։ Նրա հիմնական մասը ծովի մակերևույթից բարձր է մոտ 150-200 մ և աշխարհի արգավանդ դաշտավայրերից մեկն է։ Քարքարոտ բլուրներ ունեցող արևմտյան մասը կոչվում է Քարուտ Կիլիկիա։ 

  • Ո՞ր դարում մեծացավ հայերի հոսքը դեպի Կիլիկիա, ուրիշ ի՞նչ ժողովուրդներ էին ապրում Կիլիկիայում

Վաղ ժամանակներից սկսած՝ հայերը բնակություն էին հաստատում Կիլիկիայում, իսկ X դ․ նրանք այդտեղ արդեն զգալի թիվ էին կազմում։ XI դ․ սկսվում է հայ բնակչության զանգվածային արտագաղթ դեպի Կապադովկիա, Ասորիք, Հյուսիսային Միջագետք և Կիլիկիա։ Արդեն XI դ․ երկրորդ կեսին, Եփրատ գետից արևմուտք գտնվող շրջաններից բացի, հայերը մեծամասնություն էին կազմում բոլոր նշվածներում։ Կիլիկիայում ապրում էին նաև հույներ, ասորիներ, արաբներ, հրեաներ։ 

  • Ներկայացրե՛ք Կիլիկիայում հայկական պետության ստեղծման պատմական գործոնները։ Ի՞նչն առիթ դարձավ Փիլարտոս Վարաժնունու հայկական իշխանության ստեղծման համար։ Ուրիշ ի՞նչ հայկական իշխանություններ ստեղծվեցին

Կիլիկիայում հայկական պետության ստեղծման նախադրյալ էին հանդիսանում հայ բնակչության, արքայական ու իշխանական տների ու Հայոց եկեղեցու առկայությունը։ Քանի որ հայերը 1-ին դարից սկսած բնակություն էին հաստատում Կիլիկիայում՝ 10-րդ դարում արդեն այդտեղ ունեին կայուն կազմակերպված սոցիալական միջավայր։ Պետության ստեղծմանը նաև նպաստեց Մանազկերտի ճակատամարտից հետո բյուզանդացիների թուլացումը։ Փիլարտոս Արծրունին՝ օգտվելով այդ հանգամանքից Հյուսիսային Ասորիքում և Կիլիկիայի արևելյան շրջաններում հիմնադրեց ընդարձակ հայկական իշխանություն, որը գոյատևեց 1072-1090 թթ․։ Նրա կենտրոնը Մարաշ քաղաքն էր։ Հիմնականում հայերից կազմված ռազմական ուժի վրա հենվելով՝ Փիլարտոսը կարողացավ որոշ ժամանակ կանգնեցնել սելջուկների առաջխաղացումը դեպի հայկական իշխանության սահմանները։

Մեկ այլ հայկական իշխանություն էր Գող Վասիլի հիմնադրած՝Հյուսիսային Ասորիքում և Արևելյան Կիլիկիայում գտնվող իշխանությունը։ Նրա կենտրոնն էր Քեսուն քաղաքը։ Այն գոյատևեց 1082-1117 թթ․։Հայկական այս իշխաննությունները, թեև կարճատև կյանք ունեցան, սակայն որոշ ժամանակ խոչընդոտեցին սելջուկների ներթափանցումը Կիլիկիա։ 

  • Հայաստանից դուրս ստեղծված պետական կազմավորումներից ո՞րն էր ամենակենսունակը․ ո՞վ և երբ է այն հիմնադրել։ Ի՞նչ հետևանքներ ունեցան խաչակրաց արշավանքները Կիլիկիայի համար

Հայաստանից դուրս ստեղծված պետական կազմավորումներից ամենակենսունակն էր Ռուբինյան իշխանությունը։ 1080 թ․ հայ իշխաններից Ռուբենը Լեռնային Կիլիկիայում հիմնադրեց իշխանություն, որը կոչվեց իր անունով։ Նա ապստամբություն բարձրացրեց բյուզանդացիների դեմ և ամրացավ Կոռոմոզոլ բերդում։ Կարճ ժամանակահատվածում հայերին հաջողվեց բյուզանդացիներից ազատագրել Լեռնային Կիլիկիայի մի մասը։ Ռուբինյան իշխանության գոյությանը սպառնում էին ոչ միայն Բյուզանդիան, այլև սելջուկները, ուստի Ռուբենի որդի Կոստանդինը՝ նրա հաջորդողը, հարկադրված էր պայքարել երկու թշնամիների դեմ։ Սակայն սկսված խաչակրաց առաջին արշավանքը թշնամիների ուշադրությունը որոշ ժամանակ շեղեց Կիլիկիայից։ Կիլիկիայում հաստատված հայ իշխանները համագործակցում էին խաչակիրների հետ։ Սակայն հայերի հարաբերությունները խաչակիրների հետ ոչ միշտ են եղել բարեկամական, քանի որ նրանք հաճախ թալանում և ոչնչացնում էին հայկական բնակավայրերը։

Рубрика: Պատմություն 10

Հայաստանը XI դարի երկրորդ կեսի

  • Ի՞նչ քայլեր էր իրականացնում Բյուզանդիան Հայաստանում Անի-Շիրակի թագավորության անկումից հետո

Անի-Շիրակ թագավորության անկումից հետո Բյուզանդիան շարունակում էր հայոց պետականությունն առհասարակ վերացնելու և հայկական անկախ բոլոր պետական կազմավորումներն իրեն ենթարկելու քայլերը։ 

Հայաստանն ավելի թուլացնելու նպատակով Բյուզանդական արքունիքը հայ ազնվականությանը երկրից հեռացնելու նոր քայլեր կատարեց։ Հայ իշխաններին բարձր տիտղոսներ շնորհվեցին, կայսրության արևմտյան շրջաններում տրվեցին ընդարձակ կալվածքներ։ Հայկական զորքերը ցիրուցան արվեցին, մի մասն էլ տարվեց տերության խորքերը։ Այս ամենին հաջորդեց բնակչության զանգվածային արտագաղթը դեպի Փոքր Ասիա, Վրաստան և այլ շրջաններ։ 

  • Ովքե՞ր էին սելջուկ-թուրքերը, որտե՞ղ է նրանց հայրենիքը։

Թյուրք-սելջուկների նախնիները քոչվոր անասնապահներ էին և զբաղեցնում էին Ալթայից մինչև Միջին Ասիա ընկած տարածքը։ 

  • Ինչպիսի՞ հետևանքներ ունեցավ սելջուկ-թուրքերի արշավանքերը դեպի Հայաստան

1047 թ․ սելջուկ-թուրքերի 20-հազարանոց բանակը առաջին անգամ ներխուժեց Հայաստան։ Այն բյուզանդացիների թողտվությամբ հասավ մինչև Բասեն և ճանապարհին ավիրեց բազմաթիվ բնակավայրեր։ 1048 թ․ տեղի ունեցավ սելջուկյան 100-հազարանոց բանակի երկրորդ արշավանքը։ Թյուրք-սելջուկները գրավեցին Կարինի մոտ գտնվող Արծն վաճառաշահ ու հարուստ քաղաքը, ավերեցին այն, կոտորեցին բնակչությանը։ 1054 թ․ տեղի ունեցած երրորդ արշավանքի արդյունքում՝ սելջուկները կրկին հարուստ ավարով հեռացան Հայաստանից։ 

  • Ե՞րբ և որտե՞ղ տեղի ունեցավ սելջուկ-բյուզանդական վճռական ճակատամարտը և ինչպիսի՞ն դարձավ տարածաշրջանը դրանից հետո

1071 թ․ բյուզանդացիները փորձեցին կասեցնել սելջուկների առաջխաղացումը և մեծ բանակով շարժվեցին արևելք։ Ճակատամարտը տեղի ունեցավ Մանազկերտի մոտ։ Բյուզանդացիները ծանր պարտություն կրեցին։ Բազմաթիվ գերիների հետ սելջուկների ձեռքն ընկավ նաև կայսր Դիոգենեսը։ Շուտով կնքվեց հաշտություն, որով բյուզանդացիները ճանաչեցին սելջուկների տիրապետությունը Հայաստանի ու Փոքր Ասիայի վրա։

Рубрика: Պատմություն 10

Դասարանական աշխատանք․ Հայոց պատմություն

1․ 301 թ․ Գրիգոր Լուսավորիչը ո՞ր գետում է մկրտել Տրդատ III-ին և բանակին։

Արածանի գետում։

2․ Ո՞ր թվականին է տեղի ունեցել Քաղքեդոնի եկեղեցական ժողովը։

451 թ․

3․ Ո՞ր թվականներին է տեղի ունեցել Վահանանց ապստամբությունը։

481-484

4․ Ո՞ր քաղաքն է եղել Բյուզանդիայի մայրաքաղաքը։

Կոստանդուպոլիս

5․ Ո՞վ է Անաբասիս աշխատանքի հեղինակը։

Քսենոփոն

6․ Նշեք Բագրատունյաց Հայաստանի թվերը։

885-1045 թթ․

7. Ո՞վ և ո՞ր թվականին է կառուցել Անի մայրաքաղաքը։

Աշոտ III Ողորմածը, 961 թ․

8. Որտե՞ղ է գտնվել կաթողիկոսի նստավայրը Բագրատունյաց Հայաստանում։

Դվին

9. Ո՞վ է եղել Բագրատունիների նախավերջին արքան։

Հովհաննես-Սմբատ

10․ Ո՞ր թվականին են Սելջուկ թուրքերը առաջին անգամ մտել Հայաստան։

1047 թ․

11․ Քրիստոնեության ընդունման նախորդող շրջանում ինչպե՞ս էին կոչում այն կանանց, ովքեր քրիստոնեություն են տարածում։

Հռիփսիմյանց կույսեր

12․ Ո՞ր թագուհին է եղել Արշակ II-ի կինը։

Փառանձեմ թագուհին

13․ Ո՞վ էր Վարդան Մամիկոնյանի դուստրը։

Շուշանիկ

14․ Ո՞ր թագուհին է կառուցել Հաղպատի և Սանահինի վանքերը։

Խոսրովանույշ

15․ Ո՞ւմ կինն էր Կատրամիդե թագուհին

Գագիկ I-ի կինը։

16․ Ինչո՞ւ են պատմությունը կերտել տղամարդիկ։

Ըստ իս այս հարցի պատճառն է անցյալում տեղի է ունեցած դերաբաշխումը, որի արդյունքում տղամարդիկ ստացել են կրթվելու, զարգանալու, ազատ լինելու հնարավորությունները, իսկ կանանց տրվել էին երեխա ունենալու, տանը աշխատելու հանձնարարությունները։ Հետևաբար տղամարդկանց համար շատ ավելի հասանելի են եղել համաշխարհային փոփոխությունների և որոշումների կայացումը։

Ո՞վ է եղել հայ առաջին կին դեսպանը Ճապոնիայում

Դիանա Աբգար

Рубрика: Պատմություն 10

Վահանանց ապստամբություն

  • Ո՞ր էր «Վահանանց ապստամբության» սկսման պատճառը

Վարդանանց պատերազմից հետո պարսից արքունիքը շարունակեց հայերին սիրաշահելու քաղաքականությունը։ Սակայն քաղաքական և կրոնական հալածանքները ժամանակ առ ժամանակ կրկնվեցին։ Այս ամենը լցրեց հայ ժողովրդի համբերության բաժակը և ապստամբությունը սկսելու առիթ դարձավ։ 

  • Ի՞նչ տարբերություններ եք տեսնում «Վահանանց» և «Վարդանանց» ապստամբությունների մինջև։

Ի տարբերություն Վարդանանց ապստամբության, Վահանանց ապստամբությունն ավարտվեց հաղթանակով և ավելի շատ դրական արդյունքներ տվեց։ Վահանանց ապստամբության ընթացքը սահուն էր՝ շատ հաղթանակներով։ Այն ավելի լավ էր մշակված և քայլերը հստակ էին, նպատակը՝ նույնպես։ 

  • Ի՞նչ հետևանքներ ունեցավ այդ ապստամբությունը։

Ապստամբությունն ավարտվում է, երբ 484 թ․ Նվարսակում Վահան Մամիկոնյանի և Նիխորի միջև պայմանագիր է կնքվում։ Ապստամբության արդյունք են հանդիսանում Վահանի կողմից Վաղարշ թագավորին ներկայացրած պահանջները՝ դադարեցնել կրոնափոխության քաղաքականությունը, կրկին թույլատրել քրիստոնեական կրոնի դավանումը, չմիջամտել հայ նախարարների ներքին գործերին և պաշտոններ չտալ հավատուրացողներին, հարգել հայ-հողատեր նախարարների ժառանգական իրավունքը և այլն։

Рубрика: Պատմություն 10

Վարդանանց պատերազմ․ Ավարայրի ճակատամարտը

Հայ ժողովրդի վիճակի ծանրացումը

Հայաստանի վիճակը կտրուկ վատանում է Պարսկաստանում Հազկերտ II-ի գահակալությամբ։ Նա առաջին հերթին փորձում է թուլացնել Հայաստանի ռազմական ուժը։ Հազկերտը հայոց գնդերն ուղարկում է Արևելք՝ քոչվոր հոների դեմ պայքարելու։ Այսպիսի տագնապալի ժամանակներում Հայաստանում կաթողիկոս Հովսեփ Ա Վայոցձորցու գլխավորությամբ 443 թ․ եկեղեցական ժողով գումարվեց Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շահապիվան ավանում։ Հայաստանի ներքին կյանքի վերաբերյալ ընդունվեց 20 կանոն, որոնց մեջ գլխավոր կետը պատիժների խստությունն էր ընդդեմ եկեղեցու և ընտանիքի կարգերը խաղտողների։ Հայաստանի ինքնուրույնությանն ուղղված հաջորդ հարվածը 447 թ․ Հազկերտի հանձնարարականով Դենշապուհ պաշտոնյայի՝ Արևելյան Հայաստանում աշխարհագրի անցկացումն էր։ Դրա նպատակներից էին հարկերի ծանրացումը և եկեղեցու ազատության սահմանափակումը։ Հայ ժողովրդի բոլոր խավերի վիճակը ծանրանում է։ 

Ապստամբությունը

Պարսից արքունիքը այդքանով չբավարարվեց, և արքայի նոր հրամանով հայերից պահանջվեց քրիստոնեությունից հրաժարվել և ընդունել զրադաշտական կրոնը։ Հայ ժողովրդի համբերության բաժակը լցվեց և 449 թ․ Արտաշատում Հովսեփ կաթողիկոսի գլխավորությամբ եկեղեցական ժողով գումարվեց, և նախարարների ու ամբողջ ժողովրդի համաձայնությամբ մերժվեց Սասանյանների՝ կրոնափոխության պահանջը։ Հազկերտը, ստանալով հայերի մերժողական պատասխանը, զայրանում է և իր մոտ կանչում հայ նախարարներին՝ մարզպան Վասակ Սյունուն, սպարապետ Վարդան Մամիկոնյանին, Վահան Ամատունուն, Գուգարքի բդեշխ Աշուշային և այլոց, ինչպես նաև Վիրքի ու Աղվանքի նախարարներին։ 

450 թ․ ապրիլին նախարարները ժամանում են Տիզբոն, որտեղ Հազկերտը սպառնում է նրանց զրադաշտականություն չընդունելու դեպքում զրկել ժառանգական իրավունքներից և ընտանիքներով աքսորել պարսկաստանի խորքերը։ Հայրենիք վերադառնալու և ապստամբությունը կազմակերպելու համար նախարարները որոշում են առերես ընդունել զրադաշտականությունը։ Հազկերտը իմանալով նախարարների որոշման մասին, կարծելով, որ վերջապես հասել է իր նպատակին, մոգապետին ու մոգերին հրամայում է ուղեկցող ուժերի և հայոց գնդի հետ մեկնել Հայաստան։ Սակայն նա Գուգարքի Աշուշա բդեշխին և Սյունաց Վասակ իշխանի երկու զավակներին՝ Բաբիկին և Ատրներսեհին, պատանդ է պահում իր արքունիքում։ 

Հայոց գունդը, նախարարները և մոգերին ուղեկցող զորքը հասնելով Հայոց աշխարհ բանակում են Բագրևանդ գավառի Անգղ ավանում։ Մոգերն ու պարսից զորքերը փորձում են քանդել տեղի եկեղեցին, ինչը առաջացնում է հայ բնակչության զայրույթը։ Հայերը Ղևոնդ երեցի գլխավորությամբ հարձակվում են մոգերի վրա և փրկում եկեղեցին։ Իրավիճակը սրվում է։ 

Վարդան Մամիկոնյանը խորհրդակցություն է հրավիրում, որի ժամանակ բոլորը տեղեկանում են Տիզբոնից վերադարձաց նախարարների ուրացումը կեղծ է եղել։ Նա հայտնում է բոլորին ապստամբության մասին։ Բոլորը միահամուռ երդում են տալիս (ասելով «հավատո ուխտի» խոսքեր), և ուխտը կնքվում է Վասակ Սյունու և տանուտերերի ու ավագ սեպուհների մատանիներով։ Աշխարհազորը, ռամիկ բազմությունը, միանալով հայոց զորաբանակին, հարձակվում են մոգերի կառուցած կրակապաշտարանի վրա, քանդում այն, իսկ մոգերին գերի վերցնելով՝ մահապատժի ենթարկում Անգղ ավանի հարևան Զարեհավանում։ 

Ապստամբ ուժերը պարսից կայազորներից ազատագրում են Արտաշատը, Գառնին, Արտագերսը և այլ բնակավայրեր։ Կազմվում է կառավարություն․ Վասակ Սյունին՝ մարզպան, Վարդան Մամիկոնյանը՝ սպարապետ, Հովսեփ Վայոցձորցին՝ մեծ դատավոր, Խորեն Խորխորուռին՝ մաղխազ։ 

Որոշ ժամանակ անց Աղվանքից այրարատ է գալիս հազարապետը և տեղեկացնում, որ պարսիկների բանակը երեք հարյուր մոգերի հետ ներխուժել է իրենց երկիր։ Հայերը դիմում են քրիստոնյա Բյուզանդական կայսրությանը, սակայն կայսրը ոչ միայն հրաժարվում է հայերին օգնելուց, ալյև Հազկերտի մոտ դեսպաններ է ուղարկում և դաշինք կնքում նրա հետ։ 

Հայոց զորքը երկիրը պաշտպանելու նպատակով բաժանվում է երեք գնդի։ Առաջին գունդը՝ Ներշապուհ Արծրունու գլխավորությամբ շարժվում է հարավ՝ Հայաստանն Ատրպատականի կողմից պաշտպանելու։ Երկրորդ գունդը՝ սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, նախապատրաստվում է արշավելու դեպի հյուսիս-արևելք՝ Աղվանք և Ճորա պահակ ներխուժած պարսիկների առաջխաղացումը կասեցնելու նպատակով։ Երրորդ գունդը հանձնվում է Վասակ Սյունուն և մնում Այրարատ աշխարհում։ 

Խաղխաղի ճակատամարտը

Ճակատամարտը տեղի է ունենում Խաղիխաղ քաղաքի մոտ 450 թ․։ Վարդանն իր գնդով խիզախորեն գրոհում է թշնամու զորքի աջ թևի վրա։ Հաղթանակած հայկական գունդն անցնում է Կուրի ձախ ափը և ազատագրում Աղվանքի բերդերն ու քաղաքները։ Հայոց զորքը շարունակում է իր երթը դեպի Հյուսիսային կովկասի ռազմավարական ամրություններից մեկը՝ Ճորա պահակ, և այնտեղ ևս ջախջախում պարսիկներին։ Այստեղից Վարդան Մամիկոնյանը դեսպան է ուղարկում հոների մոտ և նրանց հետ դաշինք կնքում ընդդեմ Սասանյանների։ 

Հայաստանից գուժկան է հասնում և տեղեկացնում, որ Վասակ Սյունին փոխել էր իր վերաբերմունքը ապստամբության նկատմամբ և ծրագրել էր հաշտվել պարսից արքունիքի հետ։ Ժողովրդի աջակցությունը շահելու համար նա լուրեր է տարածում, թե իբր Հազկերտը հրաժարվել է կրոնափոխություն պարտադրելուց, և ժողովրդին փորձում էր համոզել հետ կանգնել ապստամբությունից։ Այս որոշումը շատ անսպասելի հարված էր երկրի վտանգությանը։ Վարդանը, գիտակցելով պահի լրջությունը, անմիջապես վերադառնում է Հայաստան և երկրի կառավարումն ու զորքերի հրամանատարությունը ամբողջությամբ վերցնում է իր ձեռքը։ Վահան Ամատունին կրկին դառնում է հազարապետ։ 

Ավարայրի ճակատամարտը

Հազկերտը բազմաքանակ զորք է ուղարկում Հայոց աշխարհ, որը գլխավորում էր Մուշկան Նյուսալավուրտը։ Հայոց 66-հազարանոց զորքը սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ Արտաշատից շարժվում է Վասպուրականի Արտազ գավառը և բանակում Ավարայրի դաշտում՝ Տղմուտ գետի ձախ ափին։ Եռապատիկ ավելի զինվոր ունեցող պարսիկ բանակը ճամբար է դնում մյուս ափին։ Ղևոնդ երեցը և մյուս հոգևոր հայերը Սուրբ պատարագի սեղան են կանգնեցնում և մկրտում մինչ այդ չմկրտվածներին։

Վարդան զորավարը հայոց զորքին հրամանատարներ է կարգում։ Առաջին զորագունդը հանձնում է Ներշապուհ Արծրունուն, երկրորդը՝ Խորեն Խորխոռունուն, իսկ երրորդը՝ Թաթուլ Վանանդեցին։ Վարդան Մամիկոնյանը վերցնում է չորրորդ գնդի հրամանատարությունը։ 

451 թ․ մայիսի 26-ի լուսաբացին սկսվում է Ավարայրի ճակատամարտը։ Հայոց հեծելագունդը, Վարդան զորավարի գլխավորությամբ անցնելով Տղմուտ գետը, շեշտակի հարվածով մխրճվում է պարսից զորքի մեջ։ Միայն որոշ ժամանակ անց թշնամին կարողանում է վերադասավորել իր ուժերն ու հարվածել հայոց զորքի ձախ թևին։ Հայոց զորավարը թշնամու շարքերում այնպիսի իրարանցում է առաջացնում, որ Մուշկան Նյուսալավուրտը հրամայում է փղերին մտցնել ռազմի դաշտ։ Կռիվը սաստկանում է։ Վարդան Մամիկոնյանն ու զինակիցները հայտնվում են շրջափակման մեջ։ Վարդան զորավարը և ութ մեծամեծ նախարարներ զոհվում են։ Ճակատամարտն ավարտվում է երեկոյան։ Հայոց զորքից զոհվում է 1036 զինվոր, իսկ պարսիկներից 3544։ 

Ավարայրի ճակատամարտը հաղթանակ էր ընդդեմ բռնակալության, դավանափոխության և մահվան։ Վարդանանց նահատակության գնով Հայաստանը պահպանում է իր ներքին ինքնուրույնությունը, իսկ ժողովուրդը՝ քրիստոնեությունը։

Рубрика: Անգլերեն 10

Real flight storie

Mine was when I was 10 years old. My parents divorced when I was very young, and my dad moved to another city when I was 8. Every year my dad would fly me down to visit for a few weeks in the summer, and that was the only time I got to see him.

My dad and I were waiting at the gate for me to board the plane to go home to my mom. When they called for boarding, I started to cry. I had to do this every year, and every year, it tore me apart. I walked down the jet way, sobbing as I got to my seat.

Not two minutes later did a flight attendant come up to my seat and inform me that the captain had invited me to sit in the cockpit. They took me to the front of the plane and introduced me to the pilot and copilot. Behind the door to the cockpit there was a fold down seat on which I got to sit for the whole flight. They even gave me a headset to wear so I could listen to the air traffic controllers. The flight attendant brought me snacks and juice, and the pilots talked to me about everything they were doing.

After the plane landed, before I got off the plane, they gave me a set of pilot wings. I was still upset about my dad, but the crew from that flight was able to help me forget about it. I will never forget the kindness and compassion they showed me that day.

Рубрика: 2020-2021 հասարակագիտություն

Գերմանական հեղափոխություն 1848-1849

Գերմանական հեղափոխություն, սկզբնապես հայտնի որպես մարտյան հեղափոխություն, Եվրոպայում բռնկված հեղափոխական ալիքի մաս Գերմանիայում։ գլխավոր խնդիրն Էր երկրի միավորումը և բացարձակ միապետական վարչակարգի տապալումը։ Գերմանիայում հասունացել Էր քաղաքական ճգնաժամը, որն Է՛լ ավելի խորացավ 1845—1846 թվականների անբերրիության և 1847 թվականի տնտեսական ճգնաժամի հետևանքով։ Դժգոհությունը համակել Էր հասարակության բոլոր խավերը, իսկ պրուսական թագավորն ու կալվածատերերը որևէ զիջում անելու մտադրություն չունեին։ Ֆրանսիայում հանրապետություն հռչակելու լուրն արագացրեց հեղափոխական պոռթկումը։ Տեղափոխությունն սկսվեց 1848 թվականի մարտին, Բադենի, Տեսսեն—Դարմշտադի, Վյուրթեմբերգի, Բավարիայի ժողովուրդը ելույթներով ու հուզումներով։ Բեռլինում տեղի ունեցան ցույցեր, որոնք մարտի 18-ին վերածվեցին ժողավրդական ապստամբության։ Պրուսիայի կայսրը ստիպված եղավ մայրաքաղաքից հեռացնել զորքերը և մարտի 29-ին կազմել Կամպհաուզեն—Հանզեմանի լիբերալ կառավարությունը։ Իշխանությունները բռնեցին հեղափոխությունը ճնշելու ուղին։ Պրուսական կառավարությունը դաժանորեն ճնշեց լեհերի ազգային-ազատագրական ապստամբությունը Պոզնանում։ 1848 թվականի մայիսի 18-ին Մայնի Ֆրանկֆուրտում բացվեց համագերմանական Ազգային ժողովը, որը պետք է վճռեր երկրի միավորման հարցը։ Անպտուղ բանավեճերով ժողովը ձգձգեց համագերմանական սահմանադրության մշակումը և ընդդիմադիր ուժերին ամրապնդվելու հնարավորություն տվեց։

Վիեննայում հոկտեմբերյան ապստամբության ճնշումից հետո սկսվեց հակահեղափոխության հարձակումը։ Պրուսիայում կազմվեց գեներալական Բրանդենբուրգի կառավարությունը և արձակվեց ազգային ժողովը։ Համանման հեղաշրջումներ կատարվեցին գերմանական այլ պետություններում։

Рубрика: 2020-2021 հասարակագիտություն

Ահաբեկչություն

Ահաբեկչությունը ահաբեկչության համակարգված օգտագործման վրա հիմնված քաղաքականություն։ Այն լայնորեն կիրառվում է որպես դիտավորյալ անհանդուրժող բռնության օգտագործման կամ վախի ստեղծման միջոց՝ քաղաքական, կրոնական կամ գաղափարական նպատակներին հասնելու համար։ Չնայած «ահաբեկչություն» տերմինի իրավական ուժին, ներկայիս որոշումը մնում է երկդիմի[6], այսինքն՝ ահաբեկչությունը նկարագրող որևէ սահմանում չկա։ Խնդիրն այն է, թե ինչպես պետք է սահմանափակել ահաբեկչության սահմանումը, որպեսզի այն չներառի ազատամարտիկների գործողությունները։ «Ահաբեկչություն» բառի հոմանիշներն են «բռնությունը», «սարսափեցումը», «ահաբեկությունը»։

Տարբեր պետությունների օրենսդրությունում «ահաբեկչություն» ընդունվել է որպես հանցագործություն։ Համընդհանուր համաձայնություն չկա, թե արդյոք «ահաբեկչություն»-ը որոշ սահմանում պետք է դիտարկել որպես պատերազմական հանցագործություն։

1960-ական թվականներին ստեղծվեց ահաբեկչությունը բնութագրող նոր կոնկրետ տերմին՝ միջազգային ահաբեկչություն՝ պետությունների ղեկավարների և դիվանագիտական ներկայացուցիչների առևանգումն ու սպանությունը, դեսպանատների, միջազգային կազմակերպությունների շենքերի, տարբեր երկրների օդանավակայանների, կայարանների պայթեցումը և այլն։

Մերիլենդի համալսարանի կողմից Համաշխարհային ահաբեկչության տվյալների բազայի համաձայն, 2000 թվականից 2014 թվականը արձանագրվել է ոչ պետական ահաբեկչության ավելի քան 61,000 դեպք, որի արդյունքում առնվազն 140,000 մահվան դեպք է արձանագրվել։

Рубрика: Անգլերեն 10

Assignments for 17.03.2022

1. Where did the first coffeehouse appear?

The first coffeehouses opened in Mecca

2. Where was coffee first found?

Coffee was first found in Eastern Africa in the area we know today as Ethiopia.

3. Where were the first coffee berries cultivated?

They were cultivated in Yemen

4. Who adapted coffee as a national drink in 1776?

In 1776 the thirteen American colonies adopted coffee as their national drink instead of tea.

5. What are the ways of making coffee?

The Italians drink their espresso with sugar, the Germans and Swiss add an equal part of hot chocolate, the Mexicans prefer it with cinnamon, and the Belgians — with chocolate.

6. What happens if one drinks coffee slowly and how can it cause some experiments?

7. What made the first European coffeehouses so popular?

Coffeehouses were very popular because anyone could go and enjoy a cup of the drink.

Рубрика: 2020-2021 գրականություն

Համո Սահյանը բնության երգիչ

«Քարափը»

Առաջադրանքներ

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

Քիվ- հորիզոնական ելուստ

Հոգեպահուստով- խնայողություն

Մացառ- թուփ

  • Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):

Այս ստեղծագործության մեջ քարափն է ներկայացված ինբրև անձ։

  • Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

Նմանություն կա Խաչիպապ պապիս
Եվ այս հյուրընկալ քարափի միջև։

  •  Գտիր փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները

Ծանր նստել, քարե քրտիք, մոլորված ամպ, մացառավոր հոնք, հյուրընկալ քարափ