Рубрика: Հայոց պ.

ՓԵՏՐՎԱՐԻ 22-28. ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 2

  • Ներկայացրու, համեմատիր հայկական կուսակցությունների և հայդուկային շարժման առաջացման պատճառները:
  • Անդրանիկ Օզանյան, Գևորգ Չավուշ, Հրայր Դժոխք, Աղբյուր Սերոբ և Սոսե/ ռադիոնյութի պատրաստում որևիցե մեկի մասին/
  • Ներկայացրու, հիմնավորիր արդի շրջանում որևիցե քեզ համար ընտրելի մի կուսակցություն:
  • Քո շրջապատում փորձիր գտնել Արցախյան ազատագրական պայքարի մասնակից, հարցազրույցի միջոցով պարզի նրա մղած պայքարի պատճառների, ընթացքի, խնդիրների, հետևանքների կարևորության մասին/կարող է լինել նաև ռադիոնյութ, տեսաֆիլմ:
  • «Հայկական բանակի դարավոր պատմությունը»
  • Ընտրիր որևիցե մի երկիր, պատմիր այդ երկրի բանակի առանձնահատկությունների մասին:

XIXդ. 70–80–ական թթ. հայ ժողովուրդը հայտնվել էր սոցիալ–տնտեսական ու քաղաքական ծանր պայմաններում։ Հայաստանի ազատագրության համար պայքարն ավելի արդյունավետ մղելու համար անհրաժեշտ էր քաղաքական կազմակերպվածության ավելի բարձր մակարդակ, քանի որ ազատագրական խմբակների հնարավորությունները սահմանափակ էին։ Սկսվեց խմբակների և միությունների միավորման գործընթաց, որն էլ հանգեցրեց ազգային–քաղաքական կուսակցությունների առաջացմանը։ Կուսակցությունների ձևավորմանը մեծապես նպաստեց նաև Հայկական հարցի միջազգայնացումը:

Բոլոր կուսակցություններն էլ մեծ ջանքեր էին գործադրում արևմտահայերին թուրքերից ազատագրելու համար: Յուրաքանչյուր կուսակցություն ուներ իր ռազմավարությունը, և իմ կարծիքով ամենարդյունավետ ռազմավարության ձևերից մեկը Հնչյակյանների մտածելակերպն է: Նրանք կարծում էի, որ ազատագրման համար ամենարդյունավետ միջոցը, հայկական շրջանների միավորումն է:

«ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԴԱՐԱՎՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»

Դեռ հին դարերում մեր ժողովուրդը կազմավորել է զինված ուժեր: Հայկական զորքերի կառուցվածքային բաժանումները, ինչպիսիք են գունդը, գումարտակը, վաշտը, երբեմն նաև հարյուրյակը, հիշեցնում են ժամանակակից բանակի կառուցվածքային հիմնական գծերը:

Հայկական Ազգային բանակը ստեղծվել է Հայաստանի առաջին Հանրապետության օրոք՝ 1918 թվականին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո։ Գոյատևել է մինչև հանրապետության խորհրդայնացումը՝ 1920 թվականի դեկտեմբերի 2-ը:

Կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը (Տփղիսեցի) օրհնում է կամավորներին: (1918 թ.)

Հայաստանի Հանրապետության բանակի սպայական կազմը հիմնականում ռուսական զինվորական գիմնազիաներ ավարտած, Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած կադրեր էին։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին՝ 1917 թվականի դեկտեմբերի 13-ի կովկասյան բանակի գլխավոր հրամանատարի 136 հրամանով արտոնվում է հայկական կորպուսի ստեղծումը, որն էլ հետագայում դարձավ Հայկական ազգային բանակի կորիզը։Ռուսական զորքերի դուրս գալուց հետո Հայկական կորպուսը  կազմավորվեց ռուսական բանակի հայկական գնդերի և հայդուկային ջոկատների հիման վրա՝ ժառանգելով ռուսական բանակի կառուցվածքային սկզբունքները և սպառազինությունը՝ զենքն ու զինամթերքը։ Նրա բարձրագույն սպայական և հրամանատարական կազմը բաղկացած էր հիմնականում ռուսական բանակի հայ բարձրաստիճան, ավագ և կրտսեր սպաներից, քիչ չէին նաև ֆիդայական շարժմանը մասնակցած խմբապետները։ Ձևավորված կանոնավոր զորամասերի հետ համատեղ բանակի կազմում գործում էին նաև աշխարհազորային ջոկատներ։

«Համառոտ տեղեկություններ Հայաստանի Հանրապետության մասին» տեղեկագիր

Հայկական բանակը կազմված է ռուսական սիստեմով և կառավարվում է ռուսական զինվորական կարգերով: Հրամանատարական (սպայական) կազմը իր կրթությունն ստացել է ռուսական դպրոցներում, զինվորների մեծ մասը ծառայած և վարժված է ռուսական բանակի մեջ: Բոլշևիկյան շարժումներից հայկական զորքերը, ինչպես և առհասարակ Հայաստանի բնակչությունը, մնաց միանգամայն ազատ: Կարգապահությունը բանակի մեջ միանգամայն բավարար է, գիտակցությունը և կարգապահությունը` շատ բարձր

1918 թվականի մարտի վերջին հայկական կորպուսի մարտական անձնակազմի թվաքանակը կազմում էր շուրջ 20 000, որից մոտ 800-ը՝ սպա։ 1918 թվականի ամռանը հայկական կորպուսը վերակազմավորվեց մեկ հետևակային դիվիզիայի, որի հրամանատար նշանակվեց գեներալ Մովսես Սիլիկյանը (1862-1937)։ Դիվիզիայի թվակազմը հասնում էր մոտ 16 հազարի։ 1919 թվականի հունվարի դրությամբ այդ քանակը գրեթե անփոփոխ էր։ Նույն թվականի վերջին արդեն հայկական բանակի թվաքանակը կազմում էր ավելի քան 30 000։ 1918 թվականի դեկտեմբերի 11-ին սկսվեց հայ-վրացական պատերազմը։ Մինչև դեկտեմբերի վերջը վրացական բանակը պարտություններ էր կրում ու նահանջում։ Դեկտեմբերի 26-ի դրությամբ հայկական բանակը որպես ռազմավար էր վերցրել 400 վագոն, 25 շոգեքարշ, 39 գնդացիր և 3 զրահագնացք: Դեկտեմբերի 31-ին վրացական բանակի նոր անհաջողություններից հետո Թիֆլիսի համար վտանգ ստեղծվեց։ Անմիջապես Անգլիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների միջնորդությամբ հայերի և վրացիների միջև կնքվեց զինադադար։ Արդեն 1920 թվականի հունվարին հանրապետության բանակի թվաքանակը հասնում էր 25 000-ի, իսկ աշնանը՝ թուրք-հայկական պատերազմի շրջանում, շուրջ 40 հազարի։

ՓԱՍՏԵՐ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՄԱՍԻՆ

  • Չինաստանը ունի աշխարհի խոշորագույն զինված ուժերը, ինչպես նաեւ 2.3 մլն ակտիվ անձնակազմի եւ 1.2 մլն-ի արգելոցի. Համեմատության համար նշենք, որ Ամերիկայում կա ավելի քիչ, քան 3 միլիոն ակտիվ եւ պահուստային աշխատակիցների.
China Military
  • Չինաստանն ասում է, որ 2009 թվականին նա 98,8 մլրդ դոլար է ծախսել իր ռազմական կարիքների համար, սակայն վերլուծաբաններն ասում են, որ ծախսերը կարող են ավելի քան 3 անգամ ավելի շատ լինել այդ գումարից:
China Military Spending
  • Չինաստանի ցամաքային զորքերը ՝ 1,9 մլն մարդ անձնակազմ, 14 000 տանկ, 14 500 հրետանային կայանք, 453 ուղղաթիռ:
China Military
  • Չինաստանի օդուժ: 470 000 մարդ անձնակազմի, 2556 ռեակտիվ կործանիչներ, 400 գրոհային ինքնաթիռներ
China Military
  • Պենտագոնի ներկայացուցիչները կարծում են, որ Չինաստանը գաղտնի բազա է կառուցել, որը կարող է մինչեւ 20 ատոմային սուզանավ տեղակայել Հայնան կղզում:
Рубрика: Հայերեն

Ճամփորդություն

Կյանքը նման է ճանապարհի։ Ամբողջ կյանքի ընդացքում մարդ ճանապարհ է անցնում։ Ճանապարհը միշտ չէ, որ հարթ է լինում։ Տարբեր դժվարություններ են հանդիպում կյանքի ընթացքում։ Կան մարդիկ, որոնք այդ դժվարություններից խուսափելով ոչ մի դրական արդյունքի չեն հասնում։ Բայց կան մարդիկ, որոնք նախընտրում են դժվարությունների միջով անցնել և հասնել իրենց նպատակներին։

Рубрика: Հայերեն

Մեր օրերում դու ընկերներ քիչ ունեցիր ինձ նման

մեր օրերում դժվար է գտնել հավատարիմ և լավ ընկերներ։ Իմ կարծիքով հեղինակն ասում է, որ եթե ունենաս շատ ընկերներ, քիչ է հնարավորությունը, որ բոլորն էլ լավը կլինեն և չեն դավաճանի, չեն նեղացնի քեզ։ Ավելի լավ է ունենաս քիչ ընկերներ։ Բայց բոլորին շատ լավ ճանաչել։ Չնայած ինչքան էլ ընկերներտ լավը լինեն, մեկ է պետք չէ անմնացորդ նվիրվել և կուրորեն հավատալ։

Рубрика: Հայերեն

Նադեր Էբրահիմի — «Անձրևի հեքիաթը»։

Գտեք այն բանալի արտահայտությունը, որը տալիս է աստղերը չնկատելու պատճառը․ վերլուծիր։ Ինչու՞ միայն չխոսող փոքր երեխան տեսավ ու բռնես աստղը։ Լավ, ի՞նչ կարելի է անել։

Իմ կարծիքով հեղինակը ուզում է ասել, որ մարդիկ ինրենց համար համատալիքներ են ստեղծում և հավատում դրանց։ Եվ ոչինչ չեն անում։ նրանց թվում է թե մի օր մի հրաշք կլինի, երկնքից մի աստղ կընկնի և բոլոր խնդիները կլուծվեն։

Рубрика: Հայերեն

Ռասուլ Յունան — «Ուղղահայաց գիծ» շարքը կարդացեք Գրական կամուրջ կայքում:

Մեկնաբանեք փոքրիկ պատումները՝ ի՞նչ հասկացաք, ի՞նչ կերպար տեսաք: Առանձնացրեք լավագույն պատումը՝ հիմնավորելով ձեր ընտրությունը: Ստեղծագործեք՝ պատումներից մեկի ազդեցությամբ։

Հեղինակը ըստ իր գրելաձևի շատ տարբերվում։

Վերջին տեսարանը

Տղամարդը մտրակը պտտեցրեց օդում և ասաց.
— Նայե’ք նրանց. խաղաղ են ինչպես գառնուկները:
Հետո գլուխը առյուծներից մեկի երախը մտցրեց, իսկ այդ առյուծը ես էի: Առիթը պատեհ համարեցի, առանց հապաղելու գլուխը անջատեցի վզից` ի հատուցում այն բոլոր մտրակների, որ ստացել էի կրկեսում:

Ինձ շատ դուր եկավ այս պատումը, քանի որ այն շատ խորիմաստ էր և բավականին ծիծաղելի։ Այս պատումով հեղինակը ուզում էր ասել, որ կյանքում ամեն ինչ փոխադարձ է։ Առյուծը սպանում է վառժեցնողին իր հետ վատ վարվելու համար։

Անձրև

Լուսանկարների ալբոմը թերթեց և հասավ իր երիտասարդությանը: Հենվել էր մի ծառի և կեցվածք էր ընդունել: Գլխի ետևում` երկնքի մի անկյունում, երևում էր մի կտոր սև ամպ: Հանկարծ ամպը ահագնացավ և քիչ անց աձրևը թրջեց ամբողջ դեմքը… Թրջեց ալբոմը և կյանքը …
Այդ օրը զարմանալի օր էր: Միայն ծերունու տանն էր անձրև տեղացել:

Պետք չէ ապրել հիշողություններով։ Մի որ այդ հիծողությունները կմոռացվեն։

Այրված Դաշտը

Դաշտը այրվել էր: Աղավնին վայրէջքի տեղ չուներ: Հանկարծ աչքը մի ճյուղի ընկավ և առանց հապաղելու վայր իջավ, սակայն ճյուղը ոտքի տակ ամուր էր: Չկարողացավ հավասարակշռությունը պահել: Ուզեց նորից թռչել, բայց մի ձեռք խանգարեց ու նրան իր ճանկերում սեղմեց:
Աղավնին որսորդի հրացանափողին էր վայէջք կատարել:

Հերթ

-Առավոտից իրիկուն նստած լափում է, ոչինչ չի թողնում մեզ համար: Եթե մի բան էլ ասես, աշխարհը իրար կխառնի: Էսպես որ շարունակվի մենք սովից կմեռնենք:
Երիտասարդ անգղը այս նախադասությունները ասելով` հայացքը հառեց ծեր անգղի աչքերին: Նա երիտասարդ անգղի խոսքը լուրջ չընդունեց և ճյուղի վրայից թռչելով` ասաց.
-Թող ուտի, որ լավ չաղանա, մենք շատ առյուծների ենք կերել` սրան էլ կուտենք:

Ես այնքան էլ չհասկացա ինչ էր ուզում ասել հեղինակը, բայց անտեղ խոսվում է որ մի անգղը շատ արագ է ուտում, իսկ մյուսը իր մտահոգությունն է հայտնում դրա մասին։

Անհնարին

— Ես չեմ կարողանում հավատալ: Կարծես ամեն ինչ երազում եմ տեսնում: Ախր, ոնց կլինի, հնարավոր չի: Միթե՞ կարելի է պատերի միջով անցնել կամ ջուրը մտնել ու չթրջվել: Մենք այդ բոլորը արեցինք, նույնիսկ սարից նետվեցինք և ոչ մի քերծվածք չունեցանք:
— Հիմար, մենք մահացել ենք:

Իմ կարծիքով հեղինակն ուզում է ասել, որ անհնարին ոչինչ չկա։

Այս գրությունը գտնվել է բրոնզաձույլ արձանի բրդյա գլխարկի միջից

” Իմ կյանքի տղամարդ, քեզ լավ նայիր, դաժան ձմեռ է առջևում: Եթե չդիմանաս քեզ գժի տեղ դիր, որպեսզի քեզ էլ գժանոց տեղափոխեն: Վստահ եմ, որ քեզ այստեղ ուրախ կանցնի:
Քո ընկեր` կապուտաչյա աղջիկ”:

Այս պատումի մեջ աղջիկն ասում է, որ ավելի լավ է գժանոց գնալ, քանի որ այնտեղ ավելի ապահով է։

Մի քանի հոգի

Հիսունից ավելի անգամներ դեմքը հանձնել էր պլաստիկ վիրահատության դանակին և հիմա նման էր, թե Անջելինա Ջոլիին և թե` Նիկոլ Քիդմանին: Մի քիչ էլ նման էր Ջուդի Ֆասթերին:
Մի կին նրա կողքով անցնելիս` ասաց.
— Այս կնոջ անունը անշուշտ Անիջոյ է:
Երիտասարդ կինը լսելով այդ անունը` շրջվեց.
— Տիկին, ինձ հետ էի՞ք:

Իմ կարծիքով հեղինակն ուզում է ասել, որ մարդիկ ձգտում են նմանվել ինչ որ մեկի, կորցնելով իր անհատականությունը։

Ճամփորդություն

Մարդը գերադասում էր գետ լինել, քան թե քար: Մի օր համբերությունը հատեց և բղավեց.
— Ես գնում եմ այստեղից:
Ոչ ոք չասաց մի գնա: Ճամփա ընկավ և շարժվեց գետին զուգընթաց: Ուզում էր ծովին հասնել` անծայրածիր կապույտին: Սակայն, երբ դաշտավայրին հասավ, ինչ-որ տագնապ ողջ էությունը համակեց:
Գետը սուզվում էր հողի խորքերը:

Եթե ցանկանում ենք հասնել լավ արդյունքի, պետք է անցնել բազում դժվարությունների միջով։

Ուղղահայաց գիծ
Երբ օդանավից դուրս նետվեց, որքան ջանք գործադրեց անկարգելը չբացվեց: Վերածվեց երկինքը գետնին կապող գծի:

Մարդը առանց օգնության ուղղակի ուղղահայաց գիծ է։

 

Рубрика: Ռուսերեն

Домашнее задание:

1.Вставьте пропущенные предлоги.

Возник y древних славян с принятия христианства на Руси; приурочен к определенному циклу; проводить зиму по всем правилам; не навлечь на себя гнев в следующем году; с крыш льет капель; ходить друг к другу в гости; вычеркнуть из повседневной жизни; связана с древними языческими традициями; год на Руси начинался с марта; устраивали катания с гор; столы с угощениями; устанавливали на возвышенном месте; вступали в игры; знакомились с представителями противоположного пола; приглашались на катания с гор, кататься  на качелях; встречали гостей у ворот; приглашать в гости зятьев на блины; катание на лошадях по улицам с песнями; рассеивать по полю.

Рубрика: Հասարակագիտություն

Պատասխանատվություն նշանակում է պարտավորված լինել անել ինչ որ բան։ Օրինակ երբ դու ունես փոքր եղբայր կամ քույր, ուրեմն դու պատասխանատու ես նրա համար։ Նույնը ընկերների, ընտանիքի անդամների, աշխատանքի նկատմամբ։ Եթե մարդ խելացի է, բայց անպատասխանատու նա հաստատ հաջողությունների չի հասնի ոչ աշխատանքում, ոչ էլ կյանքում։ Իսկ եթե մարդը անյքան էլ խելացի չե բայց ունի պատասխանատվության զգացում նա շատ բաների կհասնի։ Իմ կարծիքով ճիշտ է փոքրուց փատասխանատվություն սերմանել երեխաների մեջ, քանի որ դա շատ կարևոր բնավորության գիծ է։