Рубрика: 2020-2021 անգլերեն

Homework. 2. 02. 21

1. Jaguar sells cars

Swatch sells watches

Pret sells food

Whatsapp is a popular free instant messaging system with voice and video support.

2. Pringles is an American brand of stackable potato-based chips.

Lexus is a premium car brand

1. If I ever decided to create my brand, its name will be my family name.

2. No I have never wanted something just because of the brand. It’s not very important for me.

Рубрика: 2020-2021 քիմիա

Ածխաջրեր

Ածխաջրեր

Ածխաջրերը քիմիական միացություններ են, որոնք կազմված ածխածին, թթվածին և ջրածին տարրերից։ Էներգիական արժեքով ածխաջրերը հավասարարժեք են սպիտակուցներին: 1 գ ածխաջրի այրումից օրգանիզմում անջատվում է միջինը 4,1 կկալ էներգիա։ Մարդու սննդի մեջ ածխաջրերի քանակը սովորաբար 4 անգամ գերազանցում է սպիտակուցների և ճարպերի պարունակությունը։ Օրգանիզմում ածխաջրերի սահմանափակ կուտակվելու հատկությունը նպաստում է դրանց ավելցուկային քանակների հեշտորեն ճարպի փոխարկվելուն, որը կուտակվում է ճարպային պահեստարանում։ Սննդի մեջ ածխաջրերի ավելցուկից առաջանում է ավելորդ քաշ և գիրություն։ Հեշտ յուրացվող ածխաջրերը՝ գլյուկոզ, ֆրուկտոզ, սախարոզ, օսլա, գլիկոգենը հանդիսանում են էներգիայի աղբյուր։ Ածխաջրերն ունեն նաև արդյունաբերական նշանակություն. օսլան օգտագործվում է գլյուկոզ և էթիլսպիրտ ստանալու համար, ինչպես նաև թղթի ու մանածագործական արդյունաբերության մեջ։ Օսլան մտնում է դեղանյութերի, քսուքների, լաքերի բաղադրության մեջ, նրանից պատրաստում են սոսինձ, դեղապատիճներ և այլն։ 

Գլյուկոզ

Գլյուկոզը լավ լուծվում է ջրում։ Գլյուկոզ պարունակվում է պտուղներում, ծաղիկներում և բույսերի այլ օրգաններում, ինչպես նաև կենդանական հյուսվածքներում (արյուն, ուղեղ են)։ Տալիս է ալդեհիդներին բնորոշ ռեակցիաներ։ Վերականգնելիս ստացվում է վեցատոմ սպիրտ՝ սորբիտ, օքսիդացնելիս՝ գլյուկոնաթթու, ավելի խորը օքսիդացնելիս՝ շաքարաթթու, իսկ միայն առաջնային սպիրտային խմբի օքսիդացումով՝ գլյուկուրոնաթթու։ Բույսերը և որոշ մանրէներ գլյուկոզը սինթեզում են անօրգանական նյութերից։ Գլյուկոզը շատ մանրէների համար էներգիայի միակ աղբյուրն է և մասնակցում է նյութափոխանակության ռեակցիաներին։ Գլյուկոզայի խմորմամբ ստացվում է էթիլալկոհոլ։

Օսլա

Օսլան սպիտակ, ջրում չլուծվող փոշի է։ Օսլան մեր սննդի հիմնական ածխաջուրն է։ Օրգանիզմում այն ճարպերի նման հիդրոլիզվում է։ Այդ պրոցեսը սկսում է բերանի խոռոչում, սնունդը ծամելիս, թքի մեջ պարունակվող ֆերմենտների ազդեցությամբ։ Այնուհետև հիդրոլիզը շարունակվում է ստամոքսում և աղիքներում։ Առաջացած գլյուկոզը աղիքների թավիկների միջոցով անցնում է արյան մեջ և մտնում լյարդ։ Օսլայի հիդրոլիզի ժամանակ առաջանում են միջանկյալ նյութեր՝ դեքստրիններ, որոնք օրգանիզմի կողմից ավելի հեշտ են յուրացվում քան ինքը՝ օսլան, քանի որ դրանք կազմված են փոքր մոլեկուլներից և լուծվում են ջրում։ Օսլան բույսերի կանաչ բջիջների կողմից ածխածնի (IV) օքսիդի յուրացման արդյունքն է։ Տարածված է բուսական և կենդանական աշխարհում։ Օսլան թթվի առկայությամբ ջրի հետ տաքացնելիս ենթարկվում է հիդրոլիզի։ Ջրի միջոցով օսլայի մակրոմոլեկուլների ճեղքման պրոցեսն ընթանում է աստիճանաբար։ Սկզբում գոյանում են միջակա նյութեր՝ դեքստրիններ, ապա սախարոզի իզոմեր մալթոզը, հիդրոլիզի վերջնական արդյունքն է գլյուկոզը։

Գլիկոգեն

Գլիկոգենը կենդանական օսլա է։ Մարդու, կենդանիների և սնկերի համար հիմնական էներգետիկ պահեստային շաքարն է։ Մարդու մոտ գլիկոգենն առաջին հերթին կուտակվում է լյարդի բջիջներում։ Սննդից հետո գլիկոգենը կազմում է հեպատոցիտների զանգվածի 8%-ը (մոտ 100–120 գ)։ Հայտնաբերել է ֆրանսիացի ֆիզիոլոգ Կլոդ Բեռնարը 1857 թվականին։ Մեծ քանակությամբ պարունակվում է կենդանիների լյարդում `մոտ 1—20%, ավելի պակաս՝ մկաններում ու որոշ սնկերում և բակտերիաներում։ Գլիգոկենը հոմոբազմաշաքար է, կազմված a-D գլյուկոզի 6—20 հազարանոց մնացորդներից։ Սինթեզվում է լյարդում, մկաններում և այլ օրգաներում արյան գլյուկոզից հատուկ ֆերմենտների, կոֆերմենտների մասնակցությամբ, ճեղքվում է a ամիլազով կամ ֆոսֆորիլազով նա գոյացնում է գլյուկոզ ու գլյուկոզ-ֆոսֆատ։ Արյան շաքարի կայուն մակարդակը (80— 120 Վգ %) ապահովում են հիմնականում լյարդի գլիկոգեն սինթեզող ու քայքայող ֆերմենտները։ Վերջիններիս ակտիվությունը կարգավորվում է կենտրոնական նյարդային և ներզատիչ համակարգերի միջոցով։ Ադրենալինը և գլյուկագոնը ակտիվացնում են գլիկոգոկենի ճեղքումը, իսկ ինսուլինը՝ սինթեզը։

Рубрика: 2020-2021 աշխարհագրություն

Հայաստան և Իռլանդիա

  • Իռլանդիայի ծնելիության աստիճանը ավելի բարձր է քան Հայաստատինը:
  • Իռլանդիայի բնակչության թիվը(4,982,904) գրեթե 1,7 անգամ ավելի մեծ է Հայաստանի բնակչության թվից(2,968,127):
  • Համեմատելով Հայաստանի և Իռանդիայի սեռատարիքային ցուցանիշները, տեսնում ենք, որ Հայաստանում կանանց թվի աճը սկսվում է 35 տարեկանից, իսկ Իռլանդիայում` 25 տարեկանից:
  • Եվ Հայաստանի և Իռլանդիայի միջին տարիքը բավականին բարձր է, ինչը խոսում է երկու երկրների ցածր ծնելիության մասին:
  • Ուրբանիզացման աստիճանը նույնպես երկու երկրներում բարձր է: Հայաստանում մոտ 62% (1,860,554), իսկ Իռլանդիայում մոտ 63% (3,111,336):
Рубрика: 2020-2021 համաշխարհային պատմություն, 2020-2021 հայոց պատմություն

Փետրվարի 8-12

1. Նկարագրե՛ք Երվանդ Սակավակյացի թագավորության սահմանները։

Երվանդ Ա Սակավակյաց թագավորել է մ.թ.ա. 570-560-ական թվականներին։ Երվանդ Սակավակյացի թագավորության սահմանները հյուսիսարևելքում հասնում էին Կուր գետ, հյուսիսարևմուտքում սև ծով, արևելքում Մարաստան, իսկ հարավում Հյուսիսային միջագետք:

2. Ներկայացրե՛ք Արտաշես 1-ինի՝ հայկական հողերի միավորման գործընթացը.

Արտաշես I-ի առաջնահերթ խնդիրներից էր վերամիավորել Մեծ Հայքից բռնի առանձնացված հողերը: Հզոր բանակի միջոցով Արտաշեսը միավորեց հայկական տարածքների մեծ մասը: Արևելքում նա հասավ մինչեւ Կասպից ծովը և վերադարձրեց Փայտակարանն ու Պարսպատունիքը, հյուսիսում Վրաստանից հետ վերցրեց Կղարջքը և Գուգարքը, արևմուտքում Փոքր Հայքից վերցրեց Դերջանը, Կարինը, Ծոփքի արքա Զարեհի հետ գրավեցին ու բաժանեցին Եկեղիքը, հարավում սելևկյաններից հետ գրավեց Տմորիքը: Այսպիսով` Հայաստանի հիմնական մասը ընդգրկվեց Արտաշեսի պետության մեջ: Սակայն նա հաջողության չհասավ Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն վերամիավորելու փորձերում:

3. Ի՞նչ բարենորոգումներ է իրականացրել Արտաշես 1-ինը: Որո՞նք էին դրանց նշանակությունը

1. Ռազմական բարեփոխումներ։

Արտաշես Ա-ն զգալի ջանքեր թափեց ռազմական գործի վերակառուցման ուղղությամբ: Նա ստեղծեց կանոնավոր ու լավ զինված բանակ: Երկրի սահմանների պաշտպանությունը պատշաճ կազմակերպելու համար նա կազմեց չորս զորավարություններ: Մովսես Խորենացին այդ մասին վկայում է. «Զորքի իշխանությունն էլ չորս մասի է բաժանում արևելյան կողմի զորքը թողնում է (իր որդի) Արտավազդին, արևմտյանը տալիս է (իր որդի) Տիրանին, հարավայինը վստահում է (իր զորավար) Սմբատին, իսկ հյուսիսայինը՝ (իր որդի) Զարեհին»:

2.Վարչական բարեփոխում։ 

Պետության կառավարումը բարելավելու նպատակով Արտաշես Ա-ն թագավորությունը բաժանեց 120 վարչական շրջանների կամ գավառների, որոնք հունա-հռոմեական հեղինակներն անվանում էին ստրատեգիաներ կամ պրեֆեկտուրաներ: 

3.Հողային բարեփոխում (Արտաշեսյան հողաբաժան սահմանաքարեր

Արտաշեսի օրոք խիստ սրվել էին հողի մասնավոր սեփականատերերի և գյուղական համայնականների միջև հակասությունները:  Ագարակատերերն անարգել զավթում էին համայնական հողերն ու գյուղացիներին զրկում իրենց գոյությունը պահպանելու միակ միջոցից: Բնականաբար, հողազուրկ գյուղացին այլևս չէր կարող հարկ վճարել պետությանը, դեռ ավելին` շահագրգռված չէր և չէր կարող զինվորագրվել բանակին: Համայնական հողերի անզուսպ յուրացումը տեղիք էր տալիս զինված ընդհարումների: Պետությունը չէր կարող անտարբեր դիտողի դերում լինել: Մոտ Ք.ա. 180 թ. Արտաշեսը հրապարակում է հրամանագիր հողային բարեփոխման վերաբերյալ, որի համաձայն` մասնավոր հողային տնտեսությունների սահմանները հստակորեն սահմանազատվում են համայնքին պատկանող հողերից:

Աղբյուրներ` 1, 2, 3, 4, 5, 6

Рубрика: 2020-2021 անգլերեն

My school trips

I love traveling, because during the trip I have the opportunity to see a lot of interesting things, get to know different people, learn a lot about the culture and traditions of different nations. I especially like to travel with friends, classmates, because together we have a lot of fun, play different games, discuss different topics, and time passes quickly and interestingly. For example, I would like to go with my classmates to Jermuk. There are many beautiful places where we could take a walk. I have visited Arates twice with my classmate Ani. I don’t remember the details, but I remember that it was very fun, and in the evenings we lit a fire and gathered around it.

Рубрика: 2020-2021 հայոց լեզու

Բառարանային աշխատանքներ

1. Բառարանների տեսակները, թվարկել, գրել դրանց մասին…

  • Բացատրական բառարան

Բացատրական բառարանը բացատրում է բառերի բառաբանական իմաստը: Բառացանկի յուրաքանչյուր գլխաբառ բերվում է իմաստի կամ իմաստների բացատրությամբ, բառարանագրական նշումներով, տվյալ իմաստի համար տեքստային կամ հեղինակային օրինակների ցուցադրմամբ, կամ առանց դրա։

  • Դարձվացքաբանական բառարան

Դարձվացքաբանական բառացանկի մեջ ընդգրկվում են լեզվի դարձվածքները և դարձվածաբանական միավորները։ Երբ այն բացատրական բնույթ ունի, կոչվում է դարձվածաբանական-բացատրական բառարան։ Մեզանում այս բնագավառի առաջին խոշոր գործը Սահակ Ամատունու «Հայոց բառ ու բանն» է։

  • Հոմանիշների բառարան

Բառացանկն ընդգրկում է հոմանիշությամբ առնչվող բառերը. յուրաքանչյուր գլխաբառի դիմաց բերվում է դրա հոմանիշային շարքը։

  • Հականիշների բառարան

Բառացանկն ընդգրկում է հականիշությամբ առնչվող բառերը։

  • Ուղղագրական բառարան

Ուղղագրական բառարանի բառացանկում գլխաբառը ներկայացվում է տվյալ լեզվի համար ընդունված, նորմավորված ուղղագրությամբ։ Լինում է ընդարձակ կամ սահմանափակ բառացանկով։ Երկրորդ դեպքում ընդգրկվում է ուղղագրական դժվարություն ներկայացնող բառաշերտ։ Ուղղագրական բառացանկեր հայտնի էին դեռևս միջնադարում։ Սակայն այս տիպի բնորոշ բառարաններ երևան եկան 20-րդ դարի առաջին տասնամյակին։

  • Թարգմանչական բառարան

2. Անձնանունների բառարանից դուրս գրել 10 անձնանուն, դրանց ծագումը, բացատրությունը։

Աստղիկ— հնագույն անուն է։ Գալիս է Աստղիկ աստվածուհու անունից, համապատասխանում է հռոմեական Venus-ին, որ թե Արուսյակ մոլորակն է, թե սիրո աստվածուհին Վեներա: Նշանակում է փոքր աստղ

Սյուզաննա— նշանակում էսպիտակ ջրային շուշան։

Մարիաննա— անունը գալիս է հռոմեական կլանից ՝ Մարիանուսից ՝ «Մարիամի կլանից», «Մարիային պատկանող»: Իր հերթին Մարիանուսը գալիս է Մարիուս տղամարդկային անունից`«նվիրված է Մարսին (պատերազմի և առնականության հնագույն Աստծուն)»:

Կա նաև մի վարկած, որ Մարիաննան առաջացել է Մերի և Աննա անունների համադրությունից: Միասին, այս անունները նշանակում են «տխուր շնորհ» կամ «տխուր գեղեցկություն»:

Սոնա— նշանակում է գեղեցիկ թռչնակ, կարապ։

Արփինե— հայկական իգական անուն է։ Կազմված է արփի ՝ «արեգակ» բառից և ինե վերջավորությամբ։

Վահագն – հայոց դիցաբանության ռազմի քաջության, հաղթանակի և ամպրոպի գերագույն աստվածն էր: Այն համապատասխանում էր հունաց Հերակլեսին: Նշանակում է <ամենաթափանց հուր>:

Գայանե – լատ. Gaianus անվան իգական ձեվն է, որ նշանակում է <երկրային> կամ <հողեղեն>: Հայերի մեջ այս անունը գործածական է դառնում Գայիանէ նահատակ կույսի սրբացումից հետո, որի անվան տաճարը մինչեվ օրս կանգուն է Էջմիածնում:

Մարիա— այս անվանում ունի բազում նշանակություններ: Հին հրեական լեզվից թարգմանած նշանակում է դառնության ծով, քանի որ սուրբ Մարիամի լույս աշխարհ գալու ժամանակաշրջանը հրեաների համար ծանր է եղել: Եկեղեցականները պնդում են, որ այդ անվաումը եգիպտերենից թարգմանած նշանակում է տիրուհի, Աստծո սիրեցիալ և այս անունը համարում են աշխարհի ամենագեղեցիկ ու իր էությամբ հզոր անունը, քանի որ այս անունով աղջկան է ընտրել Աստված իր զավակի մոր համար:

Դիանա— կանացի անձնանուն, կապված է Դիանա աստվածուհու անվան հետ, ով հին հռոմեական դիցաբանությունում հիշատակվում է որպես լուսնի և որսի աստվածուհի:

Գևորգ— տղամարդու հայկական տարածված անուն է։ Իբրև անձնանուն հիշատակվում է հնագույն ժամանակներից։ Ծագել է հունարեն georgos բառից, որ նշանակում է «հողագործ»։ Հայերի մեջ գործածական է 5-րդ դարից։

3. Ընտրել 10 բարբառային բառ, և բացատրել։

փալաս – գորգ
չախլամա – թան
թավաքյալի – տարօրինակ
սայլուգ – գիժ, խելառ
սիլլա – ապտակ
քյալա – գլուխ
քյանդրբազ – լարախաղ
իննադու – դիտավորյալ
նաղդ – կանխիկ
չակուջ – մուրճ