Рубрика: 2020-2021 քիմիա

Ածխաջրեր

Ածխաջրեր

Ածխաջրերը քիմիական միացություններ են, որոնք կազմված ածխածին, թթվածին և ջրածին տարրերից։ Էներգիական արժեքով ածխաջրերը հավասարարժեք են սպիտակուցներին: 1 գ ածխաջրի այրումից օրգանիզմում անջատվում է միջինը 4,1 կկալ էներգիա։ Մարդու սննդի մեջ ածխաջրերի քանակը սովորաբար 4 անգամ գերազանցում է սպիտակուցների և ճարպերի պարունակությունը։ Օրգանիզմում ածխաջրերի սահմանափակ կուտակվելու հատկությունը նպաստում է դրանց ավելցուկային քանակների հեշտորեն ճարպի փոխարկվելուն, որը կուտակվում է ճարպային պահեստարանում։ Սննդի մեջ ածխաջրերի ավելցուկից առաջանում է ավելորդ քաշ և գիրություն։ Հեշտ յուրացվող ածխաջրերը՝ գլյուկոզ, ֆրուկտոզ, սախարոզ, օսլա, գլիկոգենը հանդիսանում են էներգիայի աղբյուր։ Ածխաջրերն ունեն նաև արդյունաբերական նշանակություն. օսլան օգտագործվում է գլյուկոզ և էթիլսպիրտ ստանալու համար, ինչպես նաև թղթի ու մանածագործական արդյունաբերության մեջ։ Օսլան մտնում է դեղանյութերի, քսուքների, լաքերի բաղադրության մեջ, նրանից պատրաստում են սոսինձ, դեղապատիճներ և այլն։ 

Գլյուկոզ

Գլյուկոզը լավ լուծվում է ջրում։ Գլյուկոզ պարունակվում է պտուղներում, ծաղիկներում և բույսերի այլ օրգաններում, ինչպես նաև կենդանական հյուսվածքներում (արյուն, ուղեղ են)։ Տալիս է ալդեհիդներին բնորոշ ռեակցիաներ։ Վերականգնելիս ստացվում է վեցատոմ սպիրտ՝ սորբիտ, օքսիդացնելիս՝ գլյուկոնաթթու, ավելի խորը օքսիդացնելիս՝ շաքարաթթու, իսկ միայն առաջնային սպիրտային խմբի օքսիդացումով՝ գլյուկուրոնաթթու։ Բույսերը և որոշ մանրէներ գլյուկոզը սինթեզում են անօրգանական նյութերից։ Գլյուկոզը շատ մանրէների համար էներգիայի միակ աղբյուրն է և մասնակցում է նյութափոխանակության ռեակցիաներին։ Գլյուկոզայի խմորմամբ ստացվում է էթիլալկոհոլ։

Օսլա

Օսլան սպիտակ, ջրում չլուծվող փոշի է։ Օսլան մեր սննդի հիմնական ածխաջուրն է։ Օրգանիզմում այն ճարպերի նման հիդրոլիզվում է։ Այդ պրոցեսը սկսում է բերանի խոռոչում, սնունդը ծամելիս, թքի մեջ պարունակվող ֆերմենտների ազդեցությամբ։ Այնուհետև հիդրոլիզը շարունակվում է ստամոքսում և աղիքներում։ Առաջացած գլյուկոզը աղիքների թավիկների միջոցով անցնում է արյան մեջ և մտնում լյարդ։ Օսլայի հիդրոլիզի ժամանակ առաջանում են միջանկյալ նյութեր՝ դեքստրիններ, որոնք օրգանիզմի կողմից ավելի հեշտ են յուրացվում քան ինքը՝ օսլան, քանի որ դրանք կազմված են փոքր մոլեկուլներից և լուծվում են ջրում։ Օսլան բույսերի կանաչ բջիջների կողմից ածխածնի (IV) օքսիդի յուրացման արդյունքն է։ Տարածված է բուսական և կենդանական աշխարհում։ Օսլան թթվի առկայությամբ ջրի հետ տաքացնելիս ենթարկվում է հիդրոլիզի։ Ջրի միջոցով օսլայի մակրոմոլեկուլների ճեղքման պրոցեսն ընթանում է աստիճանաբար։ Սկզբում գոյանում են միջակա նյութեր՝ դեքստրիններ, ապա սախարոզի իզոմեր մալթոզը, հիդրոլիզի վերջնական արդյունքն է գլյուկոզը։

Գլիկոգեն

Գլիկոգենը կենդանական օսլա է։ Մարդու, կենդանիների և սնկերի համար հիմնական էներգետիկ պահեստային շաքարն է։ Մարդու մոտ գլիկոգենն առաջին հերթին կուտակվում է լյարդի բջիջներում։ Սննդից հետո գլիկոգենը կազմում է հեպատոցիտների զանգվածի 8%-ը (մոտ 100–120 գ)։ Հայտնաբերել է ֆրանսիացի ֆիզիոլոգ Կլոդ Բեռնարը 1857 թվականին։ Մեծ քանակությամբ պարունակվում է կենդանիների լյարդում `մոտ 1—20%, ավելի պակաս՝ մկաններում ու որոշ սնկերում և բակտերիաներում։ Գլիգոկենը հոմոբազմաշաքար է, կազմված a-D գլյուկոզի 6—20 հազարանոց մնացորդներից։ Սինթեզվում է լյարդում, մկաններում և այլ օրգաներում արյան գլյուկոզից հատուկ ֆերմենտների, կոֆերմենտների մասնակցությամբ, ճեղքվում է a ամիլազով կամ ֆոսֆորիլազով նա գոյացնում է գլյուկոզ ու գլյուկոզ-ֆոսֆատ։ Արյան շաքարի կայուն մակարդակը (80— 120 Վգ %) ապահովում են հիմնականում լյարդի գլիկոգեն սինթեզող ու քայքայող ֆերմենտները։ Վերջիններիս ակտիվությունը կարգավորվում է կենտրոնական նյարդային և ներզատիչ համակարգերի միջոցով։ Ադրենալինը և գլյուկագոնը ակտիվացնում են գլիկոգոկենի ճեղքումը, իսկ ինսուլինը՝ սինթեզը։

Оставьте комментарий