Рубрика: Տեխնոլոգիա

Այց ագարակ

Այսօր մենք մեր տեխնոլոգիաի խմբով գնացինք ագարակ։ Այս անգամ հանդիպեցինք մի շան, որի անուն է Ռոքս։ Ռոքսը շատ խելացի և հանգիստ շուն էր։ Մենք խաղացինք նրա հետ, որից հետո էլ ամբողջ դաշտով ման տվեցինք։ Ես շատ սիրեցի Ռոքսին։ Շատ հետաքրքիր ժամանակ անցկացրինք այտեղ։

Рубрика: Տեխնոլոգիա

Ագարակ

Մենք մեր տեխնոլոգիա խմբով գնացել էինք ագարակ։ Այնտեղ մենք իրականացնում էինք ձիերի խնամք։ Այդ ձիու անունը Մաշա էր։ նրա մազերը սանրեցինք, նրան մաքրեցինք։ Ամեն ինչ անցավ շատ լավ և հետաքրքիր։

Рубрика: Տեխնոլոգիա

Ուսումնական չրանոց Միջին դպրոցում

Рубрика: Տեխնոլոգիա

Նախագիծ

BE7C327E-DDFD-40A0-927F-C5B8B89F6710

Տեխնոլոգիայի 4 դասաժամ

Մասնակիցները.

8-րդ դասարանցիներ

Աշխատանքները ներառում են.

  • Խոհանոցային գործ
  • ձեռագործություն

Նախագծի նպատակը.

Այս նախագծին մասնակցող սովորողները ձեռք կբերեն ապրանք արտադրելու, տնտեսելու, դրանց վաճառքը կազմակերպելու կարողություններ, տնտեսվարության փորձ, գիտելիքներ, նոր հմտություններ: Ընթացքում կուսումնասիրեն խոհանոցային տեխնոլոգիաներ, ձեռագործության, կարուձևի կարողություններ: Սովորողների արտադրանքը վաճառելու ենք:

 

Նախագծի կազմակերպումը և իրականացումը.

  • Քննարկման փուլ – Այս փուլում սովորողները ծանոթանում են աշխատանքի ուղղություններին (նախագիծը սկսել ենք խոհանոցային գործով՝ հաշվի առնելով ճաշարանում ուտեստների տեսականին հարստացնելու ցանկությունը): Նախագծի մասնակիցները համացանցից գտնում են բաղադրատոմսեր, ներկայացնում են խմբին, նախագծի ղեկավարի օգնությամբ առանձնացնում են արագ պատրաստվող և գնային առումով մատչելի բաղադրատոմսերը, որին հաջորդում է պատրաստման փուլը:
  • Արտադրական բիզնես ծրագրի մշակում – Բաղադրատոմսն ընտրելուց հետո սովորողները կատարում են մթերքի նախահաշվարկ, գտնում են ստացվող ապրանքի ինքնարժեքը, որոշում դրա վաճառքի գինը:
  • Աշխատանքի բաժանում – Խոհանոցային գործունեությունը իրականացվում է 2-3 ուղղություններով (մի քանիսը ջեռոցում թխվող ուտեստն են նախապատրաստում, մեկ-երկու սովորող գազօջախի մոտ pop-korn կամ բլիթներ է պատրաստում), մյուս խմբերը կրեմ, շոկոլադե ջնարակ, բլիթի միջուկ են պատրաստում, կա նաև խոհանոցի մաքրությանը հետևող մեկ-երկու սովորող:
  • Ծրագրի նոր էջքննարկում– Աշխատանքն ավարտելուց հետո սկսվում է հաջորդ դասաժամին պատրաստվելիք բաղադրատոմսի քննարկումը: Հաշվարկում ենք նախորդ ապրանքատեսակի վաճառքից ստացված ինքնարժեքը, եկամուտը: Ինքնարժեքից գոյացած գումարով գնում ենք նոր մթերք, իսկ եկամտային մասը առայժմ կուտակվում է:

 

Նախագծի արդյունքները.

Նախագծի արդյունքում զարգանում են սովորողների խոհարարական գործունեության, խմբում աշխատելու, մթերքը ռացիոնալ օգտագործելու, նախահաշվարկ, վերջնահաշվարկ անելու հմտությունները, այդ կարողությունները այլ միջավայրում կիրառելու, տարածելու կարողությունը:

Գործունեության արդյունքները հրապարակվում են սովորողների բլոգներում՝ պատումներով, ֆոտոշարքերով և տեսանյութերով: Դրանք տարածվում են նաև սոց.ցանցերում՝գտնելով լայն արձագանք սոց.ցանցերի անդամների կողմից:

Սովորողների առաջարկած ծրագրերը բլոգներում.

Рубрика: Տեխնոլոգիա

Առաջի կիսամյակ 1

Սեպտեմբերից հոկտեմբեր արել ենք խոհանոցային գործ որի ընթացքում արել ենք հետևյալ գործողությունները։ Սա

Պասարկել ենք խոհանոցը՝ մաքրել ենք կարտոֆիլ, գազար, կանաչի և այլն։

Պատրաստվել ենք հյուրասիրությանը օրինակ՝ վարպետների հացը։

Իրականացրել ենք արտադրական ուսուցում հացի փռում, փորձել ենք պատրաստել հաց, ծանոթաց էլ ենք հացի թխման տեխնոլոգիան։

e35df6f4-b313-4718-9d34-e03b6ffa5112be7c327e-ddfd-40a0-927f-c5b8b89f6710.jpegfa05152b-fc34-4d44-82c6-4e4f35c1c220.jpeg