Рубрика: 2020-2021 աշխարհագրություն

Հայաստան և Իռլանդիա

  • Իռլանդիայի ծնելիության աստիճանը ավելի բարձր է քան Հայաստատինը:
  • Իռլանդիայի բնակչության թիվը(4,982,904) գրեթե 1,7 անգամ ավելի մեծ է Հայաստանի բնակչության թվից(2,968,127):
  • Համեմատելով Հայաստանի և Իռանդիայի սեռատարիքային ցուցանիշները, տեսնում ենք, որ Հայաստանում կանանց թվի աճը սկսվում է 35 տարեկանից, իսկ Իռլանդիայում` 25 տարեկանից:
  • Եվ Հայաստանի և Իռլանդիայի միջին տարիքը բավականին բարձր է, ինչը խոսում է երկու երկրների ցածր ծնելիության մասին:
  • Ուրբանիզացման աստիճանը նույնպես երկու երկրներում բարձր է: Հայաստանում մոտ 62% (1,860,554), իսկ Իռլանդիայում մոտ 63% (3,111,336):
Рубрика: 2020-2021 համաշխարհային պատմություն, 2020-2021 հայոց պատմություն

Փետրվարի 8-12

1. Նկարագրե՛ք Երվանդ Սակավակյացի թագավորության սահմանները։

Երվանդ Ա Սակավակյաց թագավորել է մ.թ.ա. 570-560-ական թվականներին։ Երվանդ Սակավակյացի թագավորության սահմանները հյուսիսարևելքում հասնում էին Կուր գետ, հյուսիսարևմուտքում սև ծով, արևելքում Մարաստան, իսկ հարավում Հյուսիսային միջագետք:

2. Ներկայացրե՛ք Արտաշես 1-ինի՝ հայկական հողերի միավորման գործընթացը.

Արտաշես I-ի առաջնահերթ խնդիրներից էր վերամիավորել Մեծ Հայքից բռնի առանձնացված հողերը: Հզոր բանակի միջոցով Արտաշեսը միավորեց հայկական տարածքների մեծ մասը: Արևելքում նա հասավ մինչեւ Կասպից ծովը և վերադարձրեց Փայտակարանն ու Պարսպատունիքը, հյուսիսում Վրաստանից հետ վերցրեց Կղարջքը և Գուգարքը, արևմուտքում Փոքր Հայքից վերցրեց Դերջանը, Կարինը, Ծոփքի արքա Զարեհի հետ գրավեցին ու բաժանեցին Եկեղիքը, հարավում սելևկյաններից հետ գրավեց Տմորիքը: Այսպիսով` Հայաստանի հիմնական մասը ընդգրկվեց Արտաշեսի պետության մեջ: Սակայն նա հաջողության չհասավ Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն վերամիավորելու փորձերում:

3. Ի՞նչ բարենորոգումներ է իրականացրել Արտաշես 1-ինը: Որո՞նք էին դրանց նշանակությունը

1. Ռազմական բարեփոխումներ։

Արտաշես Ա-ն զգալի ջանքեր թափեց ռազմական գործի վերակառուցման ուղղությամբ: Նա ստեղծեց կանոնավոր ու լավ զինված բանակ: Երկրի սահմանների պաշտպանությունը պատշաճ կազմակերպելու համար նա կազմեց չորս զորավարություններ: Մովսես Խորենացին այդ մասին վկայում է. «Զորքի իշխանությունն էլ չորս մասի է բաժանում արևելյան կողմի զորքը թողնում է (իր որդի) Արտավազդին, արևմտյանը տալիս է (իր որդի) Տիրանին, հարավայինը վստահում է (իր զորավար) Սմբատին, իսկ հյուսիսայինը՝ (իր որդի) Զարեհին»:

2.Վարչական բարեփոխում։ 

Պետության կառավարումը բարելավելու նպատակով Արտաշես Ա-ն թագավորությունը բաժանեց 120 վարչական շրջանների կամ գավառների, որոնք հունա-հռոմեական հեղինակներն անվանում էին ստրատեգիաներ կամ պրեֆեկտուրաներ: 

3.Հողային բարեփոխում (Արտաշեսյան հողաբաժան սահմանաքարեր

Արտաշեսի օրոք խիստ սրվել էին հողի մասնավոր սեփականատերերի և գյուղական համայնականների միջև հակասությունները:  Ագարակատերերն անարգել զավթում էին համայնական հողերն ու գյուղացիներին զրկում իրենց գոյությունը պահպանելու միակ միջոցից: Բնականաբար, հողազուրկ գյուղացին այլևս չէր կարող հարկ վճարել պետությանը, դեռ ավելին` շահագրգռված չէր և չէր կարող զինվորագրվել բանակին: Համայնական հողերի անզուսպ յուրացումը տեղիք էր տալիս զինված ընդհարումների: Պետությունը չէր կարող անտարբեր դիտողի դերում լինել: Մոտ Ք.ա. 180 թ. Արտաշեսը հրապարակում է հրամանագիր հողային բարեփոխման վերաբերյալ, որի համաձայն` մասնավոր հողային տնտեսությունների սահմանները հստակորեն սահմանազատվում են համայնքին պատկանող հողերից:

Աղբյուրներ` 1, 2, 3, 4, 5, 6