Рубрика: 2020-2021 գրականություն

Ավարտվող աշուն

  • Պատմիր, ներկայացրու քո բնակավայրի աշունը, կամ՝ աշնանային խոհեր։

Իմ բնակավայրում սովորական երևանյան աշուն է: Սկզբում ամառվա պես շոգ էր, բայց հիմա արդեն բավականին ցուրտ է: Միայն անձրևներն են այս տարի շատ քիչ: Չնայած դրան, մեր բակում շատ գեղեցիկ տերևաթափ է: Ընդհանրապես, աշունը մի քիչ տխուր, բայց շատ գեղեցիկ եղանակ է:

  • Կարդա փաթեթում ներառված բանաստեղծությունները, ընտրիր քեզ դուր եկած մեկ-երկու բանաստեղծություն, սովորիր անգիր։

ԱՇՆԱՆ ԵՐԳ
Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
Տերևները դե ղին,
Պատեցին իմ ուղին…
Ճաճանչները թոշնան…
Կանաչներիս աշնան —
Իմ խոհերը մոլար՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր…
Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն.
Անուրջներըս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն…

ԱՇՈՒՆ
Ծառուղու վրա մի նժույգ տապալվեց,
Տերևները թափվեցին վրան:
Մեր սերը ցրտից սրսփաց,
Արևը… նույնպես:

  •  Վերլուծիր կամ գրավոր վերապատմիր քեզ դուր եղած ստեղծագործությունը։

ԱՇՈՒՆ
Ծառուղու վրա մի նժույգ տապալվեց,
Տերևները թափվեցին վրան:
Մեր սերը ցրտից սրսփաց,
Արևը… նույնպես:

Սերը համեմատվում է նյույգի հետ, որը սիրո աշնան գալու հետ տապալվում է, և վրան չորոցած, մահացած տերևներ են թափվում: Երբ սերը սառչում է, նույնիսկ արևն է սառչում:

  • Սահյանի բանաստեղծություններից ընտրիր քեզ դուր եկած որևէ բառակապակցություն, դարձրու վերնագիր և գրիր շարադրություն:

Մի բուռ աշուն բերեք

Տարօրինակ աշուն էր: Մի աշնանային օր արթնացա և այն, ինչ պատուհանից դուրս նայելով տեսա, ինձ շատ զարմացրեց: Արևը շողշողում էր, ինչպես ամռանը, քամին կարծես արաբական անապատներից եկած լիներ: Ամեն ինչ ամառ էր հիշեցնում, ասես խոր աշուն չլիներ: Օրերը անցնում էին, իսկ եղանակը չէր փոխվում: Սիրտս միայն մի բան էր տենչում. «Մի բուռ աշուն բերեք»:

Рубрика: 2020-2021 Русский язык

Друг познается в беде

Друг познается в беде. В нашей жизни мы встречаем и общаемся с многими людьми, некоторые из них становятся нашими лучшими друзьями, а некоторые лишь притворяются друзьями. Такие люди не только могут не помочь нам в беде, до ещё и могут навредить и предать в самый трудный момент нашей жизни. И только тот человек, который несмотря ни на что поможет нам, когда мы в беде, может называтся другом.