Рубрика: Հայոց Լեզու 10

Երկհնչյուններ և ձայնակապ

Որևէ ձայնավորի և յ կիսաձայնի արտասանական զուգակցումը կոչվում է
երկհնչյուն։ Ժամանակակից արևելահայերենի երկհնչյուններն են՝
այ — լայն, վայր յա — դայակ, եղյամ
ույ — նույն, լույս յու — սյուն, նյութ
էյ (եյ) — թեյ, սեյսմիկ յէ (յե) — երազ, հայելի
օյ (ոյ) — խոյ, Նոյ յօ (յո) — արդյոք, յոթ
յի — տղայի, խաղայի յը — հայը, բայը։
Ինչպես տեսնում ենք, յ-ն ձայնավորներին համակցվում է սկզբից կամ վերջից՝
բացի ի, ը ձայնավորներից, որոնց կցվում է միայն սկզբից։ Միջձայնավորային յ-ն երկհնչյուն է կազմում հաջորդող ձայնավորի հետ, օրինակ՝ Հայաստան,
ոչ թե Հայ-աստան։
Շեշտի դիրքի փոփոխության հետևանքով որոշ երկհնչյուններ կարող են
հնչյունափոխվել, օրինակ՝ լույս-լուսավոր, մատյան-մատենագիր։
Իրար հաջորդող երկու ձայնավորներն արտասանելիս սովորաբար նրանց
միջև հնչում է յ կիսաձայնը, օրինակ՝ տղայի, արքայի և այլն։ Այս յ-ն կարող է
չգրվել, օրինակ՝ վերարկուի, ժողովածուի և այլն։ Յ-ն գրվում է միայն այն
դեպքում, երբ ա-ին, ո-ին հաջորդում է որևէ ձայնավոր, օրինակ՝ կաթսայի,
երեկոյի և այլն։ Սակայն մի շարք բառերում (հատկապես օտար) ա-ին և ո-ին
ձայնավոր հաջորդելու դեպքում էլ յ-ն չի գրվում (մեծ մասամբ այն գրեթե չի էլ
արտասանվում), օրինակ՝ արխաիկ, պոեմ, պոետ և այլն։ Ձայնավորների միջև
արտասանվող յ հնչյունը կոչվում է ձայնակապ։
Գործնական քերականություն

1. Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյուն
կա, և ընդգծե՛լ երկհնչյունը:

Գարունդ հայերեն է գալիս,
Ձյուներդ հայերեն են լալիս….

Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,
Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից…

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։

Ծանր նստել է քարափը ձորում,
Հյուրընկալ տերը մանկության ձորի։

Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ
Եվ թափառական ուլե՛ր քարայծի,
Մի՛ չարաշահեք բարությունը մեծ
Ու համբերությունն այս մեծ քարափի։
Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,
Իր ներսը նայի, և ով իմանա,
Գուցե թե սրտից մի աղբյուր հանի
Կամ թե այնպիսի մի հարստություն,
Որ ուրիշ քարափ աշխարհում չունի։

Հայերեն, ձյուներդ, լույսը, յոթ, ճյուղից, այտերս, այրվել, այդպես, հյուրընկալ, մանկության, քարայծ, բարություն, համբերություն, նայի, աղբյուր, այնպիսի, հարստություն

2.Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։
Առավոտյան, ծովեզրյա այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամյա, ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ, համբույր, եղջյուր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձյութ, կույտ, շաբաթօրյակ, հյուսն։
3.Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի երկհնչյուն կա։
Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ, մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի, հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա, յուրային։

Պայթյուն, հայություն, մայրություն, այժմյան, հարյուրամյա, լայնություն, վայրագություն, յուրային։
4. Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների
ու բաղաձայնների քանակը։

Ակունք-2 ձայնավոր, 3 բաղաձայն

բարձունք-2 ձայնավոր, 5 բաղաձայն

խճանկար-4 ձայնավոր, 5 բաղաձայն

անդունդ-2 ձայնավոր, 4 բաղաձայն

հրաժեշտ-3 ձայնավոր, 5 բաղաձայն

պայթյուն-2 ձայնավոր, 5 բաղաձայն

դաստիարակ-4 ձայնավոր, 5 բաղաձայն

մանրէ-2 ձայնավոր, 3 բաղաձայն

սրբատաշ-3 ձայնավոր, 5 բաղաձայն

հյուլե-2 ձայնավոր, 3 բաղաձայն

անընդհատ-3 ձայնավոր, 5 բաղաձայն

սրընթաց-3 ձայնավոր, 5 բաղաձայն

մերթընդմերթ-3 ձայնավոր, 8 բաղաձայն

մտավոր-3 ձայնավոր, 4 բաղաձայն

դազգահ-2 ձայնավոր, 4 բաղաձայն

5.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յա, իա, եա։
Հեքիաաթ, ակացիա, բամիա, այծյամ, էներգիա, Անդրեաս, եղյամ, էքսկուրսիա, խավյար, կղզյակ, Սուքիաս, կրիա, միլիարդ, վայրկյան, Բենիամին, մումիա, Սիսիան, փասյան, միմյանց, Արաքսյա, դաստիարակ, լյարդ, քիմիա, օվկիանոս, անցյալ, Ազարյա, Անանիա, Եղյա, Եղիազար, Երեմյա, հեծյալ, Զաքարիա, Մարիամ, Ամալյա, Օֆելեա։
6.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յո, իո, եո։
Ամբիոն, աքսիոմ, բրաբիոն, լեգեոն, հետիոտն, արդյոք, մարմարյոն, թեորեմ, մեդալիոն, միլիոն, ակորդեոն, չեմպիոն, պանսիոնատ, Սրապիոն, տրիլիոն, օրիորդ ավիացիոն, ինդուկցիոն, ամեոբա, քամելեոն։
7. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։
Կայուն, հայելի, Միքայել, զրոյական, էություն, նայել, վայելել, գաիսոն, էակ, ատամնաբույժ, Ռաֆայել, միայն, պոեմ, պոետ, միասին, հիանալ, թեյել, խնայել, որդիական։

Оставьте комментарий