Рубрика: Անգլերեն 10

Assignments for 17.03.2022

1. Where did the first coffeehouse appear?

The first coffeehouses opened in Mecca

2. Where was coffee first found?

Coffee was first found in Eastern Africa in the area we know today as Ethiopia.

3. Where were the first coffee berries cultivated?

They were cultivated in Yemen

4. Who adapted coffee as a national drink in 1776?

In 1776 the thirteen American colonies adopted coffee as their national drink instead of tea.

5. What are the ways of making coffee?

The Italians drink their espresso with sugar, the Germans and Swiss add an equal part of hot chocolate, the Mexicans prefer it with cinnamon, and the Belgians — with chocolate.

6. What happens if one drinks coffee slowly and how can it cause some experiments?

7. What made the first European coffeehouses so popular?

Coffeehouses were very popular because anyone could go and enjoy a cup of the drink.

Рубрика: 2020-2021 գրականություն

Համո Սահյանը բնության երգիչ

«Քարափը»

Առաջադրանքներ

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

Քիվ- հորիզոնական ելուստ

Հոգեպահուստով- խնայողություն

Մացառ- թուփ

  • Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):

Այս ստեղծագործության մեջ քարափն է ներկայացված ինբրև անձ։

  • Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

Նմանություն կա Խաչիպապ պապիս
Եվ այս հյուրընկալ քարափի միջև։

  •  Գտիր փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները

Ծանր նստել, քարե քրտիք, մոլորված ամպ, մացառավոր հոնք, հյուրընկալ քարափ

Рубрика: 2020-2021 գրականություն

Եղիշե Չարենց. Դանթեական առասպել

Այս պոեմը Չարենցի վաղ շրջանի լավագույն գործերից է, որ անմիջապես հայտնի է դարձնում նրա անունը։ Կենսագրական հիմքը կամավորական ջոկատների կազմումի պատերազմին մասնակցած 18-ամյա բանաստեղծի «անձնական» տպավորություններն են։ Պոեմի վերնագիրը պատահականորեն չի ընտրված։ Դանթեն 13-14-րդ դարերի իտալացի բանաստեղծ է։ Նա իր «Աստվածային կատակերգություն» պոեմի առաջին մասում նկարագրել է դժոխքը, ուր մեղավոր հոգիները ենթարկվում են բազմազան ու աներևակայելի տանջանքների։ Պատերազմի ճանապարհներին Չարենցի տեսած ու ապրած իրական սարսափները նրան հիշեցրել են Դանթեի «Դժոխքում» նկարագրվածը։ Այստեղ է ծնվել պոեմի խորագիրը։

Պոեմի սյուժեն հորինովի չէ . բանաստեղծը նկարագրել է այն, ինչ տեսել է մինչև բուն ռազմաճակատ անցած ճանապարհին՝ Կարսից մինչև Վան։ Դեպքերն ու իրադարձությունները զարգացող սյուժետային կապ չունեն իրար հետ. դրանք դեռևս հեռու թվացող պատերազմի հետքերն են, որոնց ստեպ-ստեպ հանդիպում են երիտասարդ կամավորները իրենց երթի ընթացքում։ Առաջինը «ճամփի մոտ ընկած» մի դիակ է, որը «փտել է արդեն անձրևների տակ», հետո՝ «կրկին մի քանի դիակ» և «արնոտ վերմակի տակ՝ չորացած փշրանքներ արնաներկ հացի», ոսկրացած ձեռքեր, «սրունքներ մերկ»՝ առանց մարմնի, լեռան կատարին մեռնող մի կին, որ մատների մեջ սեղմել է հացի փշրանքներ՝ «որպես գանձ անգին», խաղողի թփերի տակ՝ խեղդված ծերունու դիակ, մարմնի նեխած կտորտանք՝ ջրհորում լողացող, հրկիզված արտեր, այրված գյուղեր, մեռած քաղաք և այսպես շարունակ։ Սա պատերազմի դեմքն է, որ ներկայացնում է բանաստեղծը։

«Դանթեական առասպել»-ի կառուցվածքը ձևային աղերսներ ունի իտալացի բանաստեղծի հանրահայտ ստեղծագործությանը։ Պոեմի ութ գլուխները հիշեցնում են «Դժոխքի» պարունակները, որոնցից յուրաքանչյուրում զետեղված են հոգիները՝ ըստ կյանքում գործած «մեղքերի» և համապատասխան պատիժների։ Տարբերությունն այն է, որ հայ բանաստեղծի ներկայացրածը իրական դժոխք է, իսկ այնտեղ ցաքուցրիվ ընկած զոհերը անմեղ մարդիկ են, որոնցից ամեն մեկի ճակատագիրը յուրովի վերապրում է նա։Ինչպես Դանթեի «Աստվածային կատակերգությունը», Չարենցի պոեմը ևս գրված է տերցիններով, այսինքն՝ եռատող տներով, որոնք, զույգ-զույգ միանալով, կազմում են վեցատող։ Պոեմը նաև զինվորի օրագիր է, որտեղ օր առ օր գրի են առնված ոչ միայն արտաքին իրականությունից ստացած տպավորությունները, այլև դրանց տխուր անդրադարձը մարդկային ներաշխարհում։

Рубрика: 2020-2021 հայոց լեզու

Գործնական աշխատանք

1. ԼՐԱՑՆԵԼ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ՏԱՌԵՐԸ ԵՒ ԿԵՏԱԴՐԵԼ։

Երբ արդեն թողել էինք Սոֆիան, և մեր ինքնաթիռը թռչնի թեթևությամբ սահում էր ինը հազար մետրով չափվող բարձունքներում, ուղեկցորդուհին մեզ պարզեց պատվոգրի մեծությամբ մի թուղթ, վրան երկրագնդի պատկերը, բոլորված ոսկեզօծ նախշաժապավենով։

—Հարգելի´ ուղևորներ, մենք այս վայրկյանին կտրում ենք հասարակածը և ինքնաթիռի անձնակազմը շնորհավորում է ձեզ ու տալիս վկայագիրը՝ որպես հիշատակ,— արծաթահնչուն ձայնով ասաց ուղեկցորդուհին։

Հիրավի, պահը հանդիսավոր էր։ Կյանքումս առաջին անգամ էի անցնում երկրագնդի հյուսիսն ու հարավը բաժանող սահմանագծով, որը միայն հայացքով էի անցել, այն էլ իհարկե, քարտեզի վրա։

Այդ վայրկյանին ես աշխարհի հետ էի, աշխարհ, որն ունի հինգ աշխարհամաս ու հինգ միլիարդ բնակչություն, օվկիանոսներ ու երկնաքերծ լեռներ, անջրդի անապատներ ու ջրարբի մարգագետիններ։ Եվ ես՝ հյուսիսային կիսագնդի բնակիչս, առաջին անգամ երկնքի ոլորտներում մուտք եմ գործում մյուս՝ այսինքն հարավային կիսագնդի սահմանը։

ՀՈՄԱՆԻՇ ԲԱՌԵՐ

1. Գավաթ, տենդ, նստվածք, գոմ, թել, նախասրահ, գավիթ, դերձան, գահույք, փարախ, ըմպանակ, մրուր, դողէրոցք, գլան։ 

Գավաթ-ըմպանակ, տենդ-դողէրոցք, նստվածք-մրուր, թել-դերձան, գավիթ-նախասրահ, գոմ-փարախ։

2. Դրասանգ, նժույգ, նախճիր, եղրևանի, դիպակ, յասաման, սյուք, եղեռն, եղեգն, եղերերգ, շամբ, երիվար, ծաղկաշղթա, զեփյուռ։ 

Դրասանգ-ծաղկաշղթա, նախճիր-եղեռն, եղրևանի-յասաման, սյուք-զեփյուռ, շամբ-եղեգն, երիվար-նժույգ։ 

3. Անտարբեր, համր, արտառոց, անհրապույր, անիրավ, տհաճ, անդադար, անապական, անարդար, անբարբառ, անսփոփ, մաքուր, անդուլ, անհեթեթ։ 

Համր-անբարբառ, արտառոց-անհեթեթ, անհրապույր-տհաճ, անդադար-անդուլ, անապական-մաքուր, անիրավ-անարդար։ 

4. Զտարյուն, անհողդորդ, անխառն, դժնի, անսահման, անգո, անըստգյուտ, բարձիթողի, անիրական, անտերունչ, անվերջ, աներեր, անագորույն, անշեջ։ 

Զտարյուն-անխառն, անհողդողդ-աներեր, դժնի-անագորույն, անգո-անիրական, անսահման-անվերջ, բարձիթողի-անտերունչ։ 

Рубрика: 2020-2021 հայոց լեզու

Առաջադրանք

  • Լրացրու բաց թողած տառերը, կետադրիր։
  • Բոլոր նախադասություններում գտիր ենթական, ստորոգյալը և գոյականի լրացումները։

Հասարակական ժողովասրահի սպասավորները (ենթական), Սմբատին տեսնելով (ստորոգյալ), միմյանցից առաջ ընկան՝ նրա գլխարկն ու ձեռնափայտը վերցնելու։ Հախճաքարե ընդարձակ սանդուղքով բարձրանալով՝ Սմբատն (ենթակա) անցավ (ստորոգյալ) մարմարե սյուների արանքով և մտավ (ստորոգյալ) մի ընդարձակ սրահ, որտեղ մի խումբ զբաղված էր (ստորոգյալ) թղթախաղով մի այլ խումբ  զրույցով ու վիճաբանությամբ։ Մյուս տեղում գռեհիկ զավեշտներ էին (ստորոգյալ) պատմում,  միմյանց ուսի խփում, լսվում էին զանազան անարգական դարձվածքներ ու արտահայտություններ։ Դրանք երեկվա սայլապաններն էին (ենթակա), մրգավաճառները (ենթակա)՝ հագուստը փոխած օսլայած օձիքով։ Սրահը զարդարված էր փարթամ կահկարասիով, ողողված էր լամպերի՝ աչք շլացնով փայլփլուն լույսով։ Թավշյա բազկաթոռներին ու բազմոցներին անփույթ ընկողմանած էին (ստորոգյալ) նավթաշխարհի ընչաքաղց տերերի հղփացած որդիները (ենթակա)։ Սմբատն (ենթակա) արհամարհանք ու նույնիսկ նողկանք զգաց (ստորոգյալ) դեպի այդ մարդիկ, որոնք, իրեն տեսնելով, պատկառանքով հետ քաշվեցին, ոմանք էլ խոնարհ գլուխ տվեցին։